ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ինչպիսին չպետք է լինի մարդը

Ինչպիսին չպետք է լինի մարդը
31.08.2025 | 10:20

Ամեն անգամ մտածում եմ, որ Աստված ուղարկել է Նիկոլին, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր աչքի առաջ տեսնի կենդանի օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի մարդը։

Ես անկեղծորեն չեմ կարող և երբեք էլ չեմ կարողանա հասկանալ այն մարդկանց, ովքեր կարողանում են հավատ դնել սրա վրա։ Չեմ կարող ընկալել երբևէ, թե ինչքան ներքև պետք է ընկած լինի մարդը՝ իր արժեքային ու բարոյական ընկալումների մեջ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա դառնալ նրա համար բարոյական ուղեցույց։ Դու պետք է ամբողջովին գահավիժած լինես հոգով ու մտքով, որ այսպիսի մարդու մեջ տեսնես օրինակ, որի խոսքն ու գործը մշտապես հակասության մեջ են։

Եվ ամենաանհասկանալի բանն այն է, թե ինչպիսի թշվառ ու դատարկ կյանք պետք է ապրել, որ տղամարդկային կերպար, արժանապատիվ հենարան կամ ոգեշնչող ուժ չտեսած լինես, և արդյունքում այսպիսի անկամ ու սկզբունքներից զուրկ մարդը կարողանա քեզ ներկայացվել որպես տղամարդու կերպար։

Նրա մեջ չկա ո՛չ ուժ, ո՛չ հպարտություն, ո՛չ ազնվություն։ Եվ հենց սա էլ ավելի ընդգծում է նրա ողբերգական կերպարը, որ նման մարդուն ընդհանրապես կարող են դիտարկել որպես օրինակ։

Երո ԱՍԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6171

Մեկնաբանություններ